Նախորդ իշխանությունները կարող էին իրենց գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին. Սասուն Միքայելյան
Ես պատերազմից հետո իմ քայլերը նենց եմ արել, որ վնաս չտամ ոչ ներքաղաքական վիճակին, ոչ արտաքին, ոչ էլ բանակին, գործել եմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, որ հնչում են հայտարարություններ, որ մենք բանակ չենք ունեցել, Սասուն Միքայելյանն ասաց. «Եթե մենք Շուշիից ու Հադրութից ենք խոսում, նախորդ իշխանությունները կարող էին իրենց գումարներով Շուշիից Հադրութ թունելներ գցեին: Նախորդ իշխանությունները միշտ ասել են, որ հարցը բանակցային փուլով չի լուծվելու: Կամ պետք է ոչ բանակցային փուլով լուծեին, դնեին ժողովրդի դատին, կամ պատրաստվեին պատերազմի»,-ասել է նա: