Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան ՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անում Առերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Ապրիլի 16. Օրվա խորհուրդ 2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան «Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ» «Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199 Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» 

Ֆինանսների փոխնախարարը ստել է. ում շահերն են սպասարկում. Armlur.am

Հասարակություն

Armlur.am-ը գրում է.

Քիչ առաջ Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքը:

Սակայն դեռ ապրիլի 22-ին 13 լրատվամիջոցի ներկայացուցիչ նամակով դիմել էին հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին եւ Ֆինանսների նախարարությանը:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյանը,

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը,

«Դարեսկիզբ» ՍՊԸ (armtimes.com) տնօրեն Արուսյակ Մանավազյանը

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը,

«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյանը,

Քառյակ Մեդիա ՓԲԸ (tert.am) գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը,

«Շանթնյուզ» լրատվական հարթակի տնօրեն Աղասի Հունանյանը,

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյանը,

«Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Էմին-ՏԵրյանը,

«ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ (lragir.am) տնօրեն Հայկազն Ղահրիյանը,

«Ասեկոսե» ՍՊԸ տնօրեն Արամ Հարությունյանը,

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» ՍՊԸ (lurer.com) տնօրեն Նելլի Ավետիսյանը,

«Փաստ» տեղեկատվական գործակալության (past.am, orer.am) տնօրեն Վարուժան Բաբաջանյանը

«Մեդիա Իդեա» ՍՊԸ (analitik.am) տնօրեն Անի Հովհաննիսյանը դիմելով պատգամավորին, պահանջում էին գոնե երկու ամսով հետաձգել այն: Իսկ դիմելով Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ պահանջում էինք այս օրենքը հետ կանչել:

Սակայն այս ամենին զուգահեռ արձանագրենք, որ այսօրվա քննարկման ժամանակ միակ պատգամավորը, որ խոսեց լրատվամիջոցների դժգոհությունների մասին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն էր: Մնացած բոլոր պատգամավորները հրահանգված լռեցին, իսկ ահա Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հրապարակավ ստել է՝ հայտարարելով, թե լրատվամիջոցների դժգոհությունն այս օրենքի հետ կապ չունի:  Սակայն նրա այս հայտարարությունն իրականության հետ որեւէ աղերս չունի:

ArmLur.am-ի տեղեկություններով, ուղիղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից է հրահանգ եղել ինչպես Ֆինանսների նախարարին, այնպես էլ Մխիթար Հայրապետյանին, որ «Գովազդի մասին» այս օրենքն անցկացնեն՝ պատճառաբանելով, թե դրանք սահմանափակում չեն, այլ կարգավորում են: Այսինքն՝ վարչապետը եւս իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է փոխանցել օրենքի հեղինակ գերատեսչությանը եւ  Մխիթար Հայրապետյանին:

Եվ եւս մեկ անգամ ընդգծենք՝ որքան էլ իշխանություններն ասում են, թե այս օրենքով փորձում են նպաստել խաղամոլների թվի նվազմանը, սակայն վերջին փոփոխությունից հետո եռապատկվել է խաղացողների թիվը:

Եվ վերջում ներկայացնում ենք Ֆինանսների նախարարին ուղարկված դիմումը.

«Հարգելի պ-ն նախարար, մենք՝ ներքոստորագրյալ լրատվամիջոցների ղեկավարներս, ձեզ ենք ուղարկում Առարկություններ և առաջարկություններ «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի վերաբերյալ

Այս պահին ՀՀ Ֆինանսների նախարարության կողմից շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում դրանց ցուցադրումը, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ս/թ մարտի 25-ին ընդունվել է ԱԺ-ի կողմից առաջին ընթերցման, իսկ երկրորդը ս/թ մարտի 19-ից դրված է հանրային քննարկման e.draft.am կայքում:

Երկու նախագծերն էլ պարունակում են մի շարք ռիսկեր եւ ամենակարեւորը՝ չեն լուծում առաջ քաշված խնդիրները: Անհրաժեշտ է արձանագրել, որ նշված փոփոխությունները չեն կարող ապահովել այն նպատակների իրագործումը, որոնք մատնանշված են որպես օրինագծի հիմնավորում` «անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելում, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահել, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակումը»:

Ըստ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի, գովազդի դաշտի նախորդ սահմանափակումից հետո, երբ նաեւ բաներային գովազդների չափերը փոքրացվեցին, առցանց խաղամոլների թիվը եռապատկվել է: Այսինքն՝ արդեն կիրառության մեջ մտած սահմանափակումները հարցը չեն լուծել:

Իսկ առաջարկվող նոր փոփոխությունների ընդունման դեպքում կունենանք հետևյալ արդյունքները, ինչը հստակ փաստում է, որ սահմանափակումները պիտանի և անհրաժեշտ չեն`

  1. Վերահսկվելու են միայն հայկական գրանցումով կայքերը, որի պատճառով կավելանան միջազգային գրանցում ունեցող կայքերը, ինչն էլ կբերի ֆինանսական միջոցների արտահոսքի Հայաստանից:
  2. Վերահսկվելու են միայն հայկական լիցենզիա ունեցող ընկերությունները, միջազգային, ծովահենային խաղացողները, վերահսկման դաշտից դուրս լինելով, կսկսեն թիրախավորել մեր շուկան: Դրանք չեն սահմանափակում օգտատերերի տարիքը, հնարավոր է դեռահասների շրջանում խաղամոլության տարածումը: Որպես հետևանք կլինի նաև բանկային և անձնական տվյալների արտահոսք:
  3. Առցանց տոտալիզատորները և բեթթինգները արգելելու, խաղադրույքի գումարները սահմանափակելու փոխարեն միայն մամուլում գովազդի արգելումը կամ սահմանափակումը կարող է ունենալ նաև կոռուպցիոն պատճառներ, քանի որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, որոնք այս տարիներին լայնորեն գովազդվել են եւ շուկա նոր մուտք գործողները գովազդային հարթակից չեն կարողանալու օգտվել: Ու ստացվում է՝ նախագիծը նպաստում է շուկայում գերիշխող դիրք ունեցողների զարգացմանը եւ բացառում մրցակցությունը։
  4. Սոցիալական կայքերը վերահսկողությունից դուրս են, ուստի արգելքը հնարավոր չէ տարածել դրանց վրա, հետևաբար, վիճակախաղերի գովազդ պարունակող տեսանյութերը, որոնք տեղադրվում են Յութուբում, Ֆեյսբուքում, Թվիթերում եւ այլն, ապա վերատեղադրվում լրատվական կայքերում, չեն կարող ժամային սահմանափակման ենթարկվել։ Այսինքն՝ նախագծի ընդունվելու դեպքում տեխնիկապես անհնար է պահպանել ժամային սահմանափակումը:
  5. Չկա ոչ մի հետազոտություն, թե նախորդ սահմանափակումները ինչ դրական արդյունքի են հանգեցրել։ Չկա հետազոտություն, թե գովազդի միջոցով քանի մարդ է մոլախաղությամբ տարվել: Ենթադրության հիման վրա շարադրված նախագիծ է:

Մինչդեռ, եթե խնդիր է դրված մարդկանց հեռու պահել մոլախաղերից, ապա պետք է սահմանափակել ոչ թե վիճակախաղերի գովազդը, այլ հենց վիճակախաղերի իրականացումը: Ընդ որում, սահմանափակումները կարող են լինել տարբեր ձևերի:

Մենք առաջարկում ենք սահմանափակել ամեն անհատ խաղացողի` տվյալ ամսվա ընթացքում խաղադրույքներ կատարելու հնարավորությունը: Օրինակ` սահմանել, որ վերջինս կարող է խաղադրույք կատարել իր հաշվառված եկամտի տասը տոկոսի չափով: Այդպես մենք կերաշխավորենք, որ անձն իրեն և իր ընտանիքը չի դնի ծանր նյութական դրության մեջ, բացի դրանից, կնպաստենք եկամուտների հայտարարագրմանը:

Եթե պետությունն իսկապես ցանկանում է հասնել վիճակախաղերի և խաղադրույքների թվի նվազեցմանը, պետք է գնա հենց այս ուղիով` սահմանափակի վիճակախաղերին մասնակցելու հնարավորությունը, ոչ թե գովազդը: Զուտ գովազդի սահմանափակումը ներկայիս իրավիճակում որևէ դրական արդյունք չի տալու, սակայն մեծ հարված է հասցնելու անկախ մամուլին:

Բացասական հետեւանքները՝ մամուլի վրա

Նախագծերի ընդունումը ոչ միայն չի ուծելու իր առջեւ դրված նպատակները, այլեւ՝ հայկական լրատվական դաշտում գործող լրատվամիջոցների համար լուրջ ֆինանսական հարված է լինելու: Քանի որ Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակում, երբ գրեթե բոլոր ոլորտները ծանր կացության մեջ են, սակավաթիվ դարձած գովազդատուներից են վիճակախաղեր կազմակերպող ընկերությունները, որոնց գովազդներից զրկվելը լուրջ հարված կլինի մամուլի համար և ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված մամուլի ազատությանը:

Նախագծի ընդունման դեպքում

  1. Հայկական լրատվական կայքերը զրկվում են եկամտի մոտ 40-60 տոկոսից՝ տնտեսական ներկա իրավիճակում հնարավորություն չունենալով լրացնել գովազդային բացը, և լրատվամիջոցները այլևս չեն կարողանա ֆինանսապես ինքնաբավ լինել։
  2. Հայկական մեդիայի ֆինանսավորման կրճատումը կբերի ստեղծվող նյութերի որակի անկման:
  3. Ոլորտի աշխատատեղերի կրճատումը անխուսափելի կդառնա:
  4. Ժամային սահմանափակումը կամ գովազդի ընդհանրապես արգելումը կարող է հանգեցնել նաև նրան, որ մի շարք կայքեր կարող են գրանցվել այլ պետություններում, այսինքն՝ հարկեր վճարել այլ պետությունների, կամ ընդհանրապես անցնել բլոգային ֆորմատի ու խուսափել հարկեր վճարելուց։
  5. Ժամային սահմանափակումն իրականացնելու համար կայքերը պետք է ունենան լրացուցիչ աշխատողներ, ինչը մանավանդ եկամուտների կրճատման ֆոնին ավելի է դժվարացնելու լրատվամիջոցների գոյատևումը։

Երաշխավորված տնտեսական գործունեությունը

ԶԼՄ գործունեությունը նաև տնտեսական գործունեություն է և որպես հիմնական իրավունք երաշխավորված է Սահմանադրությամբ: Այդ հիմնական իրավունքները կարող են սահմանափակվել միայն Սահմանադրությամբ նախատեսված պայմանները բավարարելու դեպքում` սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար:

Սահմանափակումը պիտանի է, եթե այն իրականում բերելու է այն նպատակի իրագործմանը, որը հայտարարվել է: Սահմանափակումն անհրաժեշտ է, եթե որևէ այլ եղանակով հնարավոր չէ հասնել հայտարարված նպատակի իրականացմանը:

Բացի այդ.

ՀՀ սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը»:

ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»:

ՀՀ սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք»:

ՀՀ սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:

Առաջարկվող փոփոխությունները պետք է դիտարկել մի շարք տեսակետներից: Առաջինը` մամուլի ազատությունը երաշխավորելու պետության պարտականության տեսակետից: Ընդ որում, այս պարտականությունը չի կարող լինել վերացական: Ցանկացած օրենսդրական փոփոխություն պետք է հիմնված լինի փաստացի իրավիճակի վրա: Պետությունը պետք է և պարտավոր է գիտակցել, որ ԶԼՄ-ի եկամուտների էական հատված գալիս է վիճակախաղերի գովազդից: Եկամտի աղբյուրի սահմանափակումը հակադրվում է պետության` վերոնշված սահմանադրական պարտականության հետ:

Հիմնավորումից զուրկ

Նախագծերում չկա որևէ հիմնավորում, որը կփաստի գովազդի ազդեցությունը խաղադրույքների ծավալի ավելացման վրա, այդ թվում` հենց լրատվական կայքերով գովազդի ազդեցությանը վերաբերող, չկա որևէ հաշվարկ, հարցում, սոցիալական հետազոտություն: Բացի դրանից, պետությունը չունի որևէ լծակ, որպեսզի վերահսկի օտարերկրյա կայքերով և սոցիալական ցանցերով տարածվող գովազդը եւ ստացվում է՝ հայկական կայքերից դուրսմղվող գովազդը լցվելու է սոցցանցեր, օտարերկրյա կայքեր, որոնք հայ ընտերցողը բոլոր դեպքերում տեսնում է, իսկ հարկային դաշտը զրկվում է ֆինանսական հոսքերից:

Այսինքն, ամեն դեպքում սահմանափակումը պիտանի չէ, քանի որ դրա արդյունքը չի լինելու խաղադրույքների թվի նվազեցումը:

Իհարկե, հայտարարված նպատակին կարելի է հասնել այլ միջոցներով: Ամենապիտանի և անհրաժեշտ սահմանփակումը կլինի ոչ թե գովազդի սահմանափակումը, այլ հենց վիճակախաղերի անցկացման կամ կազմակերպման սահմանափակումը: Հենց վիճակախաղերը սահմանափակելու տրամանաբանությամբ 03.10.2019թ.-ին ընդունվել է ՀՀ օրենքը «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին»: Այդ օրենքով սահմանափակվել է վիճակախաղերի իրականացման վայրերի թիվը: Սա ավելի ճիշտ մոտեցում է:

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

  1. ՀՀ Ֆինանսների նախարարությունը ետ կանչի «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ընդունվել է ԱԺ-ի կողմից մարտի 25-ին 1-ին ընթերցմամբ:
  2. «Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» մարտի 4-ից e.draft.am կայքում հանրային քննարման դրված նախագիծը խորհրդարան չուղարկի:

Կանխավ շնորհակալություն համագործակցության համար

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Սոնա Գրիգորյան

«Հրապարակ» օրաթերթ գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«Դարեսկիզբ» ՍՊԸ (armtimes.com) տնօրեն Արուսյակ Մանավազյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Առավոտ» օրաթերթ ՍՊԸ տնօրեն Գարիկ Մելքոնյան

Քառյակ Մեդիա ՓԲԸ (tert.am) գլխավոր տնօրեն Արամ Անտինյան

«Շանթնյուզ» լրատվական հարթակի տնօրեն Աղասի Հունանյան

«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ (1in.am) տնօրեն Հասմիկ Մարտիրոսյան

«Շամշյան մեդիա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Էմին-ՏԵրյան

«ԱՏՀԿ համակարգ» ՍՊԸ (lragir.am) տնօրեն Հայկազն Ղահրիյան

«Ասեկոսե» ՍՊԸ տնօրեն Արամ Հարությունյան

«Ինթերնեյշնլ մեդիա հոլդինգ» ՍՊԸ (lurer.com) տնօրեն Նելլի Ալեքսանյան «Փաստ» տեղեկատվական գործակալության (past.am, orer.am) տնօրեն Վարուժան Բաբաջանյան

«Մեդիա Իդեա» ՍՊԸ (analitik.am) տնօրեն Անի Հովհաննիսյան»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Անհանդուրժող ենք լինելու համակարգում կոռուպցիոն որևէ դրսևորման հանդեպ․ ՆԳ նախարար Սա ծուղակ է, դադարեցրեք քննարկել Հայոց ցեղասպանությունը. Մարուքյան Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՈւՂԻՂ. Երևանի ավագանին նիստ է անումԱռերևույթ խուլիգանություն՝ հասարակական տրանսպորտում․ մեկ անձ ձերբակալվել է ՔՊ-ականներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. ՇարմազանովԱպրիլի 16. Օրվա խորհուրդ2-5 տարի ազատազրկում կամ 3 տարի ուղղիչ աշխատանքային գաղութի պատիժ է սպառնում Ցեղասպանությունը ժխտելու կամ մարդկության դեմ հանցագործության վտանգավորությունը նսեմացնելու համար. նախկին դատավոր Զարուհի Նախշքարյան«Մա՛մ, գիտե՞ս, թե ինչ հայրենիք ունենք». կապիտան Հայկ Ղարսյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Վարանդայում․ «Փաստ»«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Սփյուռքում դրա դիմաց խալիներ փռող, Ցեղասպանություն վերապրածների ժառանգներ, լա՞վ եք. Ռուբեն Մխիթարյան«Իրավունք». «Շանթ դաշինք». հայր եւ որդի պատրաստվում են ընտրություններիԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Հրապարակ». Հերթական սրբապղծությունը«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»«Հրապարակ». Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցելՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Ովքեր ցանկանում են պարտության մատնել ՌԴ-ին, պետք է գիտակցեն՝ գործ ունեն միջուկային տերության հետ․ ՌԴ ԱԳՆ Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է պատասխանել ԻրանինԼեմկինի ինստիտուտն արձագանքել է ՄԱԿ ԱՄԴ-ում Ադրբեջանի հայտարարությանը Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել Թբիլիսիում ցուցարարներինՍամվել Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, նա առերեսվել է ՔՊ-ական պատգամավորի հետ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Պրոիշխանական քաղաքագետը ՔՊ–ականին նեղացնողներին սպառնում է «պադեզդներում ծեծելու» և «զուգարանում մարդ սպանելու» մեթոդներով պատժելԱՄՆ–ն ​​չի օգնի Ուկրաինային խոցել օդային թիրախները, ինչպես օգնեց Իսրայելին․ Ջոն ՔիրբիԳրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն «Ստանալու ենք պատիվ և հայրենիք, այսքանը, մնացածը աղբ է»․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև (տեսանյութ)Հայաստանի պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում․ ԹաթոյանԻնչպես է անցել և ովքեր են ներկա եղել Աննա Հակոբյանի կազմակերպած 1 միլիոն դրամանոց ընթրիքին (տեսանյութ)Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Թուրքիայում բնակվող Մարիամ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել (լուսանկարներ)Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում․ ոստիկանները ձերբակալում են ցուցարարներին (տեսանյութ)Փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»–ն Փաշինյանն անցել է շանտաժի լեզվիԶելենսկին Արևմուտքից պահանջել է պաշտպանել Ուկրաինային, ինչպես պաշտպանեցին Իսրայելին Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիա է ընթանում (տեսանյութ)Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին»․ դեսպանՍամվել Վարդանյանին տեղափոխելու են ՁՊՎ․ Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել (տեսանյութ)Անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ 1 միլիոն գումարը․ Հակոբյան (տեսանյութ) Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ Կռիվ են անում, մեկը մյուսին անվանում է թուրք, խի՞ թուրք և ոչ թե նորզելանդացի. Փաշինյան (տեսանյութ) Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ․ Ռուբեն Մելիքյան
Ամենադիտված