ՌԴ-ն բոլոր ջանքերը գործադրում է՝ գերեվարված հայորդիների վերադարձ սպասվում է մոտ ժամանակներս. Բորիս Ավագյան
БлогосфераԱդրբեջանում պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ բանակցություններն ընթանում են միջնորդ կողմի՝ ՌԴ-ի միջոցով, որը հիմա շատ մեծ ջանքեր է տրամադրում նրա համար, որ այդ պրոցեսը վերականգնվի և գերիները վերադառնան,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱՀ ԱԻՊԾ տնօրենի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձի գործընթացում ինչ տեղաշարժ կարող է լինել, Հայաստանի և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների վերջին հանդիպումը կայացել է շուրջ 1 ամիս առաջ։
Հիշեցնենք, որ նման տեղեկատվություն ապրիլի 29-ին տրամադրել էր ԱԱԾ տնօրենի տեղակալը՝ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան։
Ըստ նրա՝ Ռուսաստանը, որի գործադրած ջանքերի շնորհիվ դադարեցվեց պատերազմը, որպես միջնորդ կողմ մեծ ջանքեր գործադրում, որ գերիների վերադարձի գործընթացը շարունակվի և տղաները վերադառնան։
Անդրադառնալով տեղեկություններին, թե Ադրբեջանը, հավանաբար, գերիների վերադարձի դիմաց Հայաստանին որոշ պահանջներ է ներկայացնում՝ մեր համաերկրացիներին դարձնելով առեւտրի առարկա՝ մասնավորապես պահանջելով տարածքներ, Ավագյանը նշեց, որ եթե ՌԴ-ն չզբաղվեր այդ հարցով, ապա գուցե Ադրբեջանը տարածքներ պահանջեր։
«Եթե ցանկացած այլ երկիր, բացի ՌԴ-ից զբաղվեր միջնորդությամբ՝ գերիների վերադարձի հարցով, հնարավոր է, որ մեզ պարտադրեին ինչ-որ տարածքներ հանձնել։ Քանի որ ՌԴ-ն է զբաղվում այդ գործընթացով՝ համոզված եմ, որ մեր գերիները կվերադառնան Հայաստան ու ոչ մի տարածք դրա դիմաց Ադրբեջանին չի տրվի»,- ասել է նա։
Մանրամասները` սկզբնաղբյուրում