Ավտովթար Գեղարքունիքում. ուղևորը մահացել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Чрезвычайный случайԱպրիլի 29-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Ոստիկանությունից հայտնում են, որ 38-ամյա ուղևոր Վախթանգ Հայրապետյանը մահացել է, իսկ 29-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։