«Հուզվեցի, երբ տեսա՝ Պոնչն անտուն է, ապրում է ինքնաշեն վրանում, չոլերում․ եթե այսպես շարունակվեց, վախճանը ողբերգական կլինի»․ Լևոն Շարաֆյանը՝ Պոնչոյի մասին
БлогосфераԱմերիկայի Միացյալ Նահանգներում բնկավող ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Լևոն Շարաֆյանն ա գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում և խնդրել գործընկերներին՝ օգնել դերասան Վահագն Սիմոնյանին։
Հիմա այդ տղան ծանր հոգեկան և հոգեբանական վիճակում է։ Գիտեմ, որ նրան այդ վիճակից հանել է պետք։ Դա կարող եք անել դուք, իմ սիրելի կոլեգաներ։ Կարող եք ընդգրկել նրան նկարվող ֆիլմի, կամ սերիալի մեջ, և նա անպայման կվերակենդանանա և կհավատա իր ուժերին, իր պիտանի լինելուն։ Եթե այսպես շարունակվեց, վախճանը կլինի ողբերգական՝ ոչ նրա համար, նա պարզապես կազատվի այդ տառապյալ վիճակից։ Վատ կզգանք մենք, որ ժամանակին օգնության ձեռք չմեկնեցինք իրեն, չօգնեցինք ոտքի կանգնել։ Նրան պետք չի օգնել գումարով, պետք է ընդգրկել գործի մեջ, և նա գոհ կլինի և՛ ստացած աշխատանքից, և՛ այն գումարից, որ նա կստանա իր աշխատանքի դիմաց։ Այդքան բան»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում տարածվեց դերասան Վահագն Սիմոնյանի՝ Պոնչոյի հարցազրույցներից մեկը, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է ապրում ինքնաշեն վրանում, ամայի տեղում։