Երկրում գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրգործ հարուցված չլինի. Քոչարյան
ՔաղաքականՆորմալ երևույթ չի, երբ մարդիկ սկսում են քրեական գործով հպարտանալ. Այդպես չպետք է լինի: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Երբ երկրում գյուղապետ չկա, որի վրա 2-3 քրեական գործ հարուցված չլինի, քաղաքապետ կա, որի վրա 20-ից ավելի գործ կա, և այդ քրգործը հարուցելուց հետո կան դեպքեր, երբ մոտ 2 տարի ոչ մի քննչական գործողություն չի արվում: Երբ պետք է այդ գյուղապետին ինչ-որ բան հասկացնել, միանգամից ասում են՝ հիշո՞ւմ ես, քո վրա քրեական գործ կա»,-ասաց Քոչարյանը: