Իսրայելում տրիբունայի փլուզման հետևանքով՝ 44 մարդ զոհվել և 150 մարդ վիրավորվել է (տեսանյութ)
ВидеоԻսրայելում գտնվող Լագ Բա-Օմեր կրոնական տոնի ժամանակ, տրիբունայի փլուզման հետևանքով, 44 մարդ է զոհվել։ Եվս 150 մարդ վիրավորվել է։
Կադրերում տեսնում ենք, թե ինչպես է ամբոխը շարժվում նեղ անցուղով:
Ողբերգությունը տեղի է ունեցել տրիբունայի փլուզումից հետո: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերոն լեռան ծիսակարգը երկրում առաջին մասսայական միջոցառումն էր կորոնավիրուսի պատճառով սահմանափակող միջոցները վերացնելուց հետո: Ընդհանուր առմամբ, ըստ ոստիկանության, տոնակատարությանը մասնակցում էին շուրջ հարյուր հազար ուխտավորներ: