Փարաքարում բախվել են ավտոբուսը, Niva-ն ու ГАЗ 2410-ը. կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ
Emergency CaseԱյսօր՝ ապրիլի 30-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Փարաքար գյուղի Երևանյան փողոցում՝ թիվ 35 հասցեի դիմաց, բախվել են Փարաքար գյուղի բնակիչներ, 22-ամյա Արայիկ Հովակիմյանի վարած ВАЗ 2121 մակնիշի, 63-ամյա Հակոբ Ավագյանի վարած ГАЗ Ա64 մակնիշի ավտոբուսն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Հովհաննիսյանի վարած ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Հ. Ավագյանի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 7 ամսեկան Ադրիանա Գ.-ն, 6-ամյա Գայանե Գ.-ն տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ 25-ամյա Փիրուզա Աղասյանը՝ «Էրեբուն» բժշկական կենտրոն:
Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը սպասարկում է թիվ 203 Էջմիածին-Երևան երթուղին: