Պուտինը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Ղրղզստանի ու Տաջիկստանի հակամարտության կարգավորման հարցում
WorldՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստակամություն է հայտնել միջնորդի դեր կատարել Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում: «Իհարկե հաշվի առնելով տարբեր ձևաչափերում առկա մեր ընդհանրությունը՝ նախագահ Պուտինը միշտ պատրաստ է միջնորդի դեր ունենալ մասնակից երկրների միջև ծագող սուր խնդիրների լուծման գործում: Նա դա արդեն բազմիցս ցույց է արել է», - ասել է Պեսկովը: Ապրիլի 29-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների միջև կոնֆլիկտը վերաճեց երկու երկրների զինված ուժերի միջև առճակատման: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների բախումները տևեցին ավելի քան վեց ժամ: Արյունահեղության արդյունքում՝ ավելի քան 150 մարդ վիրավորվեց երկու կողմերից: Քսան մարդ զոհվեց: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին զինադադարի և սահմանից ուժերի դուրսբերման շուրջ: «Այս պահին մենք դրական ենք գնահատում կատարված դիվանագիտական աշխատանքը և հրադադարի ռեժիմի մասին որոշումը: Մենք ողջունում ենք այն», - շեշտել է Պեսկովը: