«Բարսելոնան» տասը տարվա պայմանագիր կառաջարկի Մեսսիին
Спорт«Բարսելոնան» հարձակվող Լիոնել Մեսսիին կառաջարկի նոր 10-ամյա պայմանագիր, որը կներառի իսպանական ֆուտբոլային ակումբի հետկենսաթոշակային աշխատանքը, հաղորդում է cuatro.com-ը:
Ինչպես նշում է թերթը, կողմերը մոտ են պայմանագիրը երկարաձգելուն: Ակումբի գաղափարի համաձայն՝ առաջին երկու տարիները Մեսսին կխաղա «Բարսելոնայում», այնուհետև նա ուժերը կփորձի ԱՄՆ-ի Ֆուտբոլի գլխավոր լիգայում (MLS): Հենց արգենտինացին որոշի կարիերան ավարտել, նա կվերադառնա «Բարսելոնա», կզբաղեցնի դեսպանի պաշտոնը և կաշխատի ակումբի սպորտային բաժնում: Միևնույն ժամանակ, Մեսսին հասկանում է, որ հաշվի առնելով ակումբում առկա տնտեսական ծանր իրավիճակը, նա ստիպված կլինի համաձայնել իր աշխատավարձի 50%֊ով կրճատմանը: «Բարսելոնայի» հետ 33-ամյա հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2021 թվականի հունիսին:
2020-ի սեպտեմբերին Մեսսին հայտարարեց, որ որոշել է մնալ «Բարսելոնայում», չնայած մինչ այդ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել էր պայմանագիրը խզելու նրա ցանկության մասին: