Կումանը որակազրկվել է երկու խաղով․ «Բարսելոնան» կվիճարկի դատավճիռը
ՍպորտԻսպանական Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) որակազրկել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին Իսպանիայում կայանալիք առաջնության երկու խաղով։ Թիմը մտադիր է վիճարկել վճիռը, հայտնում է ակումբի կայքը:
Կումանը որակազրկվել է կարմիր քարտից հետո, որը նա ստացել էր հինգշաբթի օրը կայացած 33-րդ տուրի «Գրանադայի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում (1: 2): Որակազրկման պատճառով հոլանդացի մարզիչը չի կարողանա նստել «Բարսայի» պահեստայինների նստարանին «Վալենսիայի» դեմ՝ մայիսի 2֊ին և «Ատլետիկոյի» դեմ՝ մայիսի 8֊ին կայանալիք խաղերին: