«Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար
ПолитическиеԱրթուր Վանեցյանը շատ առանցքային դեր է ունենալու արտահերթ ընտրություններում, կարծում եմ՝ նաև մեզ հետ դաշինքով ընտրությունների գնացող ուժի ղեկավարը: Այս մասին այսօր՝ մայիսի 1-ին, կայացած ասուլիսում հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը՝ հավելելով, որ «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի դռները փակ չեն նոր ուժերի համար:
«Ես ձեզ վտահեցնում եմ, որ «Հայրենիքի» և ՀՀԿ-ի տեխնոկրատ թիմի, անգամ, պահեստային նստարանը զրոյական հաշվի վրա կթողնի Փաշինյանի թիմին, անգամ, եթե խաղա առանց դարպասապահի: Այսինքն՝ մենք ունենք շատ հարուստ եւ փոխլրացնող ուղեղային թիմ՝ իրենց անցած ճանապարհի, փորձի առումով: Սա դաշտում բացառիկ է լինելու»,- ասաց Հակոբյանը։