Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար Մարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն Իրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվել Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Թուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-ի ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն 

Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարևան երկրների հետ խաղաղ հարաբերություններին

Արտաքին Քաղաքական

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթեւիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպեցին Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորեց երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման դինամիկան եւ հույս հայտնեց, որ թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում եւս կլինի ավելի նպատակային առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: «Իրաքը կարեւոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարեւոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,-նշեց Ռուբինյանը՝ խոսելով համավարակի եւ Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն հայտնեց Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսեւորած զուսպ հայտարարության եւ պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձավ հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Նա եւս հույս հայտնեց, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերին, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարեւան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր գնահատեց Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը:

Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշեց, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են եւ ընդգծեց Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին:

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծեցին Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջեւ հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվեց, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող Ռյա-Թազա պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են:

Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը: «Մերձավոր Արեւելքը մեզ համար կարեւոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով, ինչպես նաեւ կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»: Նա տեղեկացրեց, որ 2021-ի փերվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում եւ Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի եւ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգեւոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրեց, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռեւս փախստականների ճամբարում են եւ չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար՝ կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձավ Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը մշակույթն ու ինքնությունը:

Արման Բաբաջանյանը նշեց, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծեց, որ Իրաքի կառավարությունը եւ խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: «Եթե մենք չենք դատապարտում ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում եւ հնարավորություններ ստեղծում»,-նշեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատեւելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ:

Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշեց, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ եւ կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաեւ պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջՀայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. Խաչատուրյան (տեսանյութ) Մակրոնը հանդիպել է Բրազիլիայի նախագահի հետ (տեսանյութ)Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը Կապալառու կազմակերպությունը Նոր Հաճնի կամրջի վրա իրականացնում է փոսային նորոգման աշխատանքներ«Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղելՀանձնաժողովում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախորդ տարվա կատարողականըՀՀ Աժ պատգամավորը շուկաների դիվերսիֆիկացումն անհրաժեշտություն է համարումՀՀ ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ ԵՄ և այլ շուկաների ինտեգրվելը չի հակադրվում ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա ապակյա բեկորը դիպել է քաղաքացու աչքին ՆԳՆ փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումները շարունակում են ուսուցողական միջոցառումներն Արագածոտնի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում․ ԱՆՀայաստանի Հանրապետությունում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. վարչապետ Լարսը բաց է Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծըԱրարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվիTelegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Երևանում և Գողթանիկ գյուղում կատարված խուզարկություններով մեծ քանակությամբ զենք և զինամթերք են հայտնաբերվել ԼՂ-ից բռնի տեղահանված 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ դպրոցներումՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի Բաթոյան
Ամենադիտված