Կենդանակերպի ո՞ր նշանների տղամարդիկ են հանուն սեքսի պատրաստ ամեն ինչի
ДосугԲարձրորակ ու ոչ ձանձրալի սեքսի մասին երազողների համար մասնագետները կազմել են կենդանակերպի TOP-3 նշանների ցանկ, որոնց ներկայացուցիչները կարող են մեծ հաճույք պատճառել:
Խեցգետին
Խեցգետին-տղամարդը, իր ինտրովերտությամբ հանդերձ, ուղղակի պաշտում է սեքսով զբաղվել: Թերեւս միայն անկողնում է նա լիովին բացահայտում իրեն: Այս անկաշկանդ կավալերը գիտի, թե ինչպես զարմացնել փորձարկումներով և երբեք առանց հաճույքի չի թողնի կնոջը: Ճիշտ է, միամտություն կլինի նրա հավատարմության վրա հույս դնելը:
Այն դեպքում, եթե կիրքը երկար ժամանակ «հորիզոնում չերևա», նա առնվազն կախվածության մեջ կընկնի պոռնոգրաֆիայից, կամ էլ նա կունենա մի քանի սիրուհի: Այնուամենայնիվ, կանանց շրջանում հավանաբար կգտնվի մեկը, ով կկարողանա զսպել չափազանց ակտիվ Խեցգետնին:
Կարիճ
Կարիճ տղամարդը չի կարող ապրել առանց կանացի քնքշության և կրքոտ հոգոցների: Նրա ներսը խառնվում է գեղեցիկ տիկնանց տեսքից: Թե ինչ է կատարվում նրա հետ ննջարանի փակ պատերի ներսում` դժվար չէ պատկերացնել: Կարիճի հիմնական թերությունն այն է, որ իր առջեւ նպատակ դնելով հասնել գագաթնակետին, նա անմիջապես մոռանում է զուգընկերու հաճույքի մասին: Ինչպես ասում են` ով չի հասցրել, նա ուշացել է:
Այնուամենայնիվ, աստղագուշակները նշում են, որ կանայք հազվադեպ են բողոքում այս նշանի ներկայացուցչից: Ամեն դեպքում, գիշերը չորս անգամն արդեն քիչ չէ:
Ձուկ
Այդ կենդանակերպի տղամարդը նրանցից մեկն է, ով պատրաստ է մանրակրկիտորեն և երկար ուսումնասիրել կանանց մարմինը: Նա տիրապետում է հսկայական քանակությամբ սիրային տեխնիկայի` կարողանալով ցանկացածին հասցնել օրգազմի: Ավելին, նրա հիմնական ֆետիշը օրալ սեքսն է: Այս տղամարդը շատ դյուրազգացությամբ է վերաբերվում տարբեր տիպի հպումներին և ճչում է հաճույքից, երբ զուգընկերուհին նախաձեռնությունը վերցնում է իր ձեռքը: Նման տղամարդուց հաստատ չեք ձանձրանա, գրում է Astrorok.ru- ն: