«Կուսակցությունների բազմազանությունից մարդու գլուխ է պտտվում», գրել է իր ֆեյսբուքյան էջում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը: «Հասկանում եմ այն տեխնոլոգիան, որ կիրառվում է, որ որքան շատ լինի մեկ կուսակցության արբանյակ կուսակցություն, այդքան հեշտ կլինի կոտրել, ջարդել ֆավորիտ կուսակցություններին, բայց դե չի կարելի երբեք այս վիճակում գտնվող Հայաստանին նման սթրեսի ենթարկել։ Ի դեպ, հուսալքություն, կամ գունավոր երազներ քարոզող կուսակցությունների հակաքարոզով ինքս եմ զբաղվելու, քանի որ հույզերի վրա ազդել և ձայն փախցնելու արդյունքը տեսանք»: