Մենք արյուն, քրտինք ենք թափել, ինչի՞ 5մլն-ի գույք ենք թողել այնտեղ. քաշաթաղցիների բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
SocietyԱյսօր բնակիչներով հավաքվել ենք այստեղ մի պարզ պատճառով, այն ինչ որոշում և հայտարարում է կառավարությունը, իրականում ոչինչ չի կատարում, մենք մնացել ենք անելանելի վիճակում: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Քաշաթաղի բնակիչ Մարիամ Կարապետյան:
Ըստ վերջինիս խոսքերի անարդար է այն, ինչ տեղի է ունենում, նրանք չեն ցանկանում վերաբնակեցվել այլ գյուղերում. «Քաշաթաղի հարավային թևի բնակիչները բոլորը վերաբնակցվել են, որոնք 30 տարի շարունակ արյուն ու քրտինք են թափել, հող են մշակել և տուն են դրել, տղամարդիկ դիրքերում սահմանն են պահել: Հիմա այս մարդկանց համոզել, որ նորից գնան Մարտակերտի գյուղեր, նորից հող դնեն, իրենց տուն կտան, անարդար է: Մենք խնդրում ենք կառավարությունից այն որոշումները, որոնք կայացնում են, թո՛ղ համաձայնեցնեն: Ես տարբերակում չեմ դնում Հայաստանի և Ղարաբաղի միջև, իմ տղան կռվել է Ղարաբաղի համար»,- նշեց Քաշաթաղի բնակիչը;
Վերջինս նշեց, որ ժողովրդին դարձրել են մուրացկան. «Ժողովուրդը դարձավ այստեղից-այնտեղից օգնություն մուրացող: Բայց մենք այդ մարդիկ չենք, մենք արյուն, քրտինք ենք թափել, ուրեմ մենք 5 մլն-ի գույք ենք թողել այնտեղ»,-նշեց նա: