Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ․ Փաշինյանը՝ Թագուհի Թովմասյանին
ՏեսանյութերՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չբացահայտեց, թե որ պատվաստանյութով է պատվաստվել կորոնավիրուսի դեմ:
Այս մասին Փաշինյանը նշեց Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին:
«Ես չեմ ասի այն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ: Միայն կասեմ, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով: Հուսով եմ, որ Ազգային ժողովի նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որն ունենք»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ Հայաստանում գտնվող բոլոր պատվաստանյութերը լավն են: