Հայաստանում աղքատների բանակը չի փոխվել․ Տիգրան Ուրիխանյան
ՏեսանյութերԻշխանությունը մեղավոր է տեղի ունեցած ամեն ինչում, որովհետև, առհասարակ, ամենի պատասխանատուն իշխանությունն է, չարված գործերի համար է պատասխանատու, խոստացված ու չարվածի համար է պատասխանատու, ողբերգության համար է պատասխանատու ու եթե դրանում մեղք ունեն նախկինները՝ չփոխելու, թույլ տալու և չպատժելու համար է պատասխանատու: Ժողովրդի վիճակի համար է պատասխանտու, իսկ ժողովրդի վիճակը հայտնի է հենց ժողովրդին: Այս մասին այսօր Աժ ելույթում ասաց Ալյանս կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: