«Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ
SportՖուտբոլի Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Բարսելոնան» հաղթեց «Վալենսիային»: Կիրակի օրը կայացած հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով՝ հօգուտ հյուրերի, որում գոլերը խփեցին Լիոնել Մեսսին (57-րդ և 69-րդ րոպեներին) և Անտուան Գրիզմանը (63֊րդ րոպեին), իսկ պարտվողների թիմից՝ Գաբրիել Պաուլիստա (50֊րդ րոպեին) և Քրիստիան Սոլեր (83֊րդ րոպեին): 11 մետրանոցը չիրացնելուց հետո Մեսսին խփեց առաջին գնդակը:
«Բարսելոնան», 74 միավորով, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ 2 միավորով զիջելով առաջատար «Ատլետիկոյին»։ «Վալենսիան», 36 միավորով, 14-րդն է: