Արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով ԱԺ-ն Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում
ПолитическиеԱզգային ժողովում կայացած քվեարկության արդյունքում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը: Հարցի քվեարկությունը ստացավ 1 «կողմ», 3 «դեմ» և 75 «ձեռնպահ» ձայն:
Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրել էր խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը, որի անդամ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ իրենք քվեարկելու են «ձեռնպահ»: Ազգային ժողովի հատուկ նիստին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում: