«Рейд» Тиграна Авиняна против жителей столицы План Болтона-Пашиняна-Мура против Ирана Россия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданий Реальные политические причины «форсажа» Запада в региональных процессах. Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенных Безопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна «Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи Пашиняна Карт-бланш Запада Баку на начало новой войны Российско-Армянский клуб «Библио-Глобуса» 

Զորակ համայնքի ղեկավարի ապօրինի ցուցումներով մասնագետին 4 մլն դրամ է վճարվել

Общество

ՀՀ ՔԿ Մասիսի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Այնթապ համայնքի մի բնակչուհի 2012թ. դեկտեմբերին մասնակցել է Զորակի համայնքապետարանում կայացած աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի թափուր պաշտոնի մրցույթին, ճանաչվել հաղթող և համայնքի ղեկավարի որոշմամբ նշանակվել  այդ պաշտոնում: Պարզվել է, որ աշխատանքի նշանակման օրվանից մինչ ազատման օրը՝ 2018թ. մայիսի 26-ը, վերջինս փաստացի չի հաճախել աշխատանքի, չի կատարել իր վրա դրված պարտականությունները, սակայն Զորակ համայնքի ղեկավարի ապօրինի ցուցումներով աշխատակազմի մի շարք այլ աշխատակիցների կողմից կազմված կեղծ հաշվապահական փաստաթղթերի հիման վրա համայնքապետարանի միջոցներից նրան վճարվել է ընդհանուր շուրջ 4մլն ՀՀ դրամ գումար, այդ թվում՝ աշխատավարձ, պարգևավճարներ, պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարներ:

2020թ. փետրվարի 23-ին դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից հաստատվել է քրեական գործով մեղադրական եզրակացությունը, և գործն ըստ մեղադրանքի՝ համայնքի ղեկավարի և երկու աշխատակիցների, ուղարկվել է դատարան։

Քրեական գործով նախաքննության ընթացքում պարզվել է, որ  2012թ. դեկտեմբերի 4-ին կայացած՝ վերոնշյալ մրցույթի ժամանակ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել հաղթող ճանաչված անձի տատը, որն այդ պահի դրությամբ զբաղեցնում էր Արարատի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերով բաժնի պետի պաշտոնը:

Նկատի ունենալով, որ քննության արդյունքում ձեռք չեն բերվել վերջինիս կողմից հանձնաժողովի որոշման վրա թոռնուհու հաղթանակը կանխորոշող հանցավոր ներազդեցության մասին վկայող տվյալներ՝ որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Արարատի մարզի դատախազությունում գործի նյութերի և համայնքային ծառայությունում պաշտոն ստանձնելու ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի ուսումնասիրմամբ պարզվել է, որ վերջիններով նախատեսված չէ հանձնաժողովի անդամ հանդիսացող անձի հանրային և մասնավոր շահերի միջև առկա կամ հնարավոր հակասություններին՝ շահերի բախմանը վերաբերող իրավակարգավորումներ:

Այս հանգամանքը խնդրահարույց է, քանի որ խաթարում է հանրային ծառայողի կողմից իր պաշտոնեական լիազորություններն անկողմնակալ, անաչառ և մասնավոր շահերից զերծ կատարելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրինավորության նկատմամբ հանրության վստահությունը: Թեև շահերի բախումը զուտ փաստի ուժով չի համարվում կոռուպցիա, սակայն պաշտոնատար անձանց մասնավոր շահերի և պաշտոնեական պարտականությունների միջև բախումները պատշաճ կերպով չկառավարվելու դեպքում կարող են հանգեցնել կոռուպցիոն դրսևորումների:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ Արարատի մարզի դատախազ Արմեն Չիչոյանը միջնորդագրով դիմել է  ՀՀ  տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նկարագրված հանցագործության կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, համանման դեպքերը կանխելու, ինչպես նաև համայնքային ծառայությունում պաշտոն ստանձնելու ոլորտում շահերի բախմանն առնչվող կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով քննարկման առարկա դարձնել ՀՀ մարզպետարաններում, միջոցներ ձեռնարկել հիմնախնդիրը կարգավորելու իրավական մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ:

Նախարարի կողմից տրված հանձնարարության հիման վրա միջնորդագիրը քննարկվել է ՀՀ մարզպետարանների կողմից, այդ թվում նաև՝ համայնքների ղեկավարների ներգրավմամբ: Մարզպետների կողմից հավաստիացվել է, որ խնդիրը վերցված է հսկողության տակ, հետայսու միջոցներ կձեռնարկվեն համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու գործընթացներում պաշտոնատար անձանց մասնավոր շահերի և պաշտոնական պարտականությունների միջև շահերի բախումները  բացառելու ուղղությամբ: Ներկայացվել են առաջարկություններ հանրային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցութային գործընթացներում շահերի բախման հետ կապված իրավահարաբերություններն առավել հստակեցնելու, նման ռիսկերը բացառելու նպատակով ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Рейд» Тиграна Авиняна против жителей столицыПлан Болтона-Пашиняна-Мура против ИранаРоссия-единственный гарант безопасности Армении. «Искренность» авторитетных западных изданийЗаявление трех фракций НС Арцаха: Вывод российских миротворцев из Арцаха недопустимЕсли помощь Украине задержится, может стать слишком поздно: БлинкенСША хотят отправить оружие Израилю на сумму более $1 млрдЗлоупотребление молоком может привести к инфаркту, рассказала врачСтраны G7 призвали Армению и Азербайджан к достижению прочного мираГегам Степанян: 65% арцахцев не хотят эмигрировать из АрменииИльхам Алиев встретится в Москве с Владимиром ПутинымРеальные политические причины «форсажа» Запада в региональных процессах.Рубен Варданян объявил голодовку: он требует немедленного освобождения всех армянских заключенныхЛавров: Армения получает от ЕАЭС больше всех выгоды, это посчитаноG7 введет дополнительные антироссийские санкцииДенежные переводы в Армению из России сократились более чем наполовинуЛавров: Мы до сих пор считаем Армению союзником, юридически мы –союзникиУрсула фон дер Ляйен призвала Иран и Израиль воздержаться от боевых действийГосдеп опроверг информацию о подписании документа в Брюсселе об оказании военной помощи АрменииВ Капане 35-летний мужчина убил и сжег 63-летнего сельчанинаСейм Латвии выбрал нового главу МИДСотрудники мэрии Еревана снова проводят рейды на улицах столицы в рамках борьбы с уличной торговлейОрбан заявил, что Венгрия не вмешается в конфликт на УкраинеСирия обвинила Израиль в нанесении ударов по объектам противовоздушной обороны страныАзербайджанцы уничтожили 117-летнюю церковь «Канач жам» в Шуши“Ереванский бестселлер”: лидер мартовского списка - роман “Ярость” Алекса Михаэлидеса: переводы, март, 2024Страны G7 обсудят ситуацию вокруг возможного удара Израиля по ИрануcПалата представителей Кипра почтила память жертв Геноцида армянДавид Тоноян предложил Николу Пашиняну вместе разобраться с «некачественными» ракетамиАтака по Ирану пришлась на день рождения Али Хаменеи«Грапарак»: Почему Пашинян передумал по поводу уступок территорий Тавуша?В Ереване произошел наезд со смертельным исходомReuters: SpaceX и Northrop Grumman работают над спутниковой системой-шпиономВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 19 АПРЕЛЯБезопасность или сытый желудок? «Предложение» ГД народу К каким катастрофам приведет авантюра Пашиняна«Народный премьер» обогнал всех. «Комплексы» и страхи ПашинянаКарт-бланш Запада Баку на начало новой войныСША ввели санкции против лиц, связанных с производством БПЛА в ИранеНизкая калорийность рациона замедляет старение, доказали ученыеОпубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД АрменииЭкс-министр обороны Давид Тоноян останется под арестом: суд отклонил ходатайство защитниковЦентробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полиции
Самое популярное