Բիլ Գեյթսն ամուսնալուծվում է
ԱշխարհMicrosoft-ի հիմնադիր և բարերար Բիլ Գեյթսն ու նրա կինը` Մելինդան, հայտարարել են ամուսնալուծության մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Երկար մտածելուց և մեր հարաբերությունների վրա մեծ աշխատանքից հետո մենք որոշում կայացրինք ամուսնալուծվել», - ասված է հայտարարության մեջ: Ըստ Բիլ և Մելինդա Գեյթսի` իրենք հավանական չեն համարում «հետագա աճը որպես զույգ»: Միաժամանակ նրանք պարզաբանել են, որ շարունակելու են համատեղ աշխատել իրենց ստեղծած բարեգործական հիմնադրամի շրջանակներում:
Նշենք, որ Բիլ Գեյթսը և Մելինդա Ֆրենչն ամուսնացել են 1994 թվականին: Նրանք ունեն երեք երեխա: