Մեխիկոյում փլուզվել է մետրոյի կամուրջը, 20 մարդ է զոհվել (լուսանկարներ, տեսանյութ)
VideoՄեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում մետրոյի կամրջի փլուզման արդյունքում 20 մարդ 1 զոհվեl, շուրջ 70-ը տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել, հայտնում են տեղական իշխանությունները:
Ավելի վաղ Universal հրատարակությունը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հաղորդում էին վեց մարդու մահվան և 80 վիրավորների մասին: Մեքսիկայի մայրաքաղաքի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումն իր հերթին ասել է, որ գնացքի հետ միասին՝ փլուզվել է մետրոյի կամուրջը: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Մեխիկոյի հարավ-արեւելքում՝ Օլիվոս և Տեսոնկո կայարանների մոտակայքում:
Մեխիկոյի քաղաքային մետրոն Հյուսիսային Ամերիկայի ամենամեծ մետրոներից մեկն է: Վերջին լուրջ միջադեպը այնտեղ տեղի էր ունեցել հունվարին, երբ քաղաքի պատմական կենտրոնական պոստում բռնկված հրդեհի արդյունքում՝ մեկ մարդ էր մահացել, 29-ը հոսպիտալացվել էին: