«Սուրբ Ղազանչեցոցի գմբեթը քանդվում է՝ Ադրբեջանում ցանկացած հայկական ինքնության նշում վերացնելու նպատակով». Վլադիմիր Վարդանյան
ՀասարակությունՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն Ադրբեջանի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու աղավաղման մեջ տեսնում է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու՝ Թուրքիայի ձեռագիրը:
Այս մասին Վարդանյանն ասաց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում:
«Սա այն նույն ձեռագիրն է, որը կիրառվեց Թուրքիայում, երբ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց մզկիթի: Այն նույն ձեռագիրն է, որ տեղի ունեցավ Ջուղայում: Եթե չստիպենք, որ միջազգային հանրությունը սկսի արձագանքել նման իրավիճակին, մենք կրկին ունենալու ենք ոչնչացված հուշարձաններ»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը նշեց, որ այս խնդիրը պատրաստվում է բարձրաձայնել միջազգային իր գործընկերների մոտ և կոչ արեց միանալ այդ աշխատանքին: