Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 399 նոր դեպք, 19 մարդ մահացել է
ՀասարակությունՄայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 217407 դեպք, որոնցից 2001107-ն առողջացած, 4165-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1029 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 996955 թեստավորում: Երեկ կատարվել է 3343 թեստավորում։
Այսպիսով` մայիսի 4-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 399 նոր դեպք, 16 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։