Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ Սիրուշո Օգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Զարուհի Բաթոյան Հակամարտությունից տուժած բնակչությանն օգնությունը Շվեյցարիայի մարդասիրական սկզբունքների առհավատչյան է. Փաշինյանը՝ Պարմելինին ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներից Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էր Դու մի ուրիշ բալիկ ես․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդուն Այս պահին Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է․ 24 News․am Պատերազմից հետո Թաղավարդը վերականգնվում է 

Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. ԱԳՆ

Արցախ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն Արդբեջանի կողմից Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում իրականացվող շինարարական աշխատանքների վերաբերյալ:

«Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարում Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները դատապարտելի են, հատկապես, որ արդեն իսկ բազմաթիվ են հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման և այդ գործողություններն արդարացնելու նախադեպերը:

Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործած բազմաթիվ պատերազմական հանցագործությունների շարքում առանձնակի աչքի է ընկնում բարձր ճշգրտությամբ զինատեսակներով մեկ օրում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի դիտավորյալ կրկնակի հրթիռակոծումը, որին հրադադարի հաստատումից հետո հաջորդեցին նաև վանդալիզմի դեպքեր:

Հատկանշական է, որ Ադրբեջանը Շուշիի Մայր տաճարի հետ կապված գործողություններ է իրականացնում առանց Հայ առաքելական եկեղեցու հետ խորհրդակցելու, ինչն ակհայտորեն խախտում է հայ հավատացյալների կրոնի ազատության իրավունքը։ Նույնքան մտահոգիչ է, որ Ադրբեջանը սկսել է եկեղեցու ճարտարապետական տեսքի փոփոխման աշխատանքներ կատարել մինչև ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների գնահատման առաքելության կողմից աշխատանքների սկսումը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը դիտավորյալ արգելափակում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքը դեպի վտանգված հայկական մշակութային ժառանգության վայրեր՝ մի կողմից քողարկելու իր կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները, իսկ մյուս կողմից՝ փոխելու հուշարձանի պատմաճարտարապետական ամբողջականությունը։

Այս իրավիճակում հայկական կողմի բոլոր այն մտահոգությունները, որ Ադրբեջանի այս գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը, առավել քան հիմնավոր են։

Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում առկա բազմաթիվ հայկական պատմամշակութային հուշակոթողների և պաշտամունքի վայրերի հետ կապված որևէ գործողություն չի կարող իրականացվել առանց միջազգային, առաջին հերթին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների կողմից առկա վիճակի փաստագրման և վերականգնման աշխատանքներում գործուն ներգրավվածության:

Շուշիի Մայր տաճարը Արցախում Հայ Առաքելական եկեղեցու կարևոր կենտրոններից է և այն որպես սրբատեղի պետք է ծառայի հավատացյալներին»,-ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՆիկոլ Փաշինյանը Հայաստանի օդային տարածքը այլևս բացել է Նախիջևանից թռնող օդանավերի համար. Էդգար Ղազարյան«Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը վնասելու մեջ մեղադրվում է 33 տարեկան տղամարդ Մեդալների հանձնման արարողությանը կար մի ծնող, որի պատմությունը շատերը չգիտեն «Նոայի» անձնակազմն այցելել է Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինՋալալն Հարությունյանն ու՞ր է. Արթուր ՀամբարձումյանԼուսինե Թովմասյանն՝ առանց շպարի Հայհոյոլ թե չհայհոյել. այսօրինակ քայլերը ընդամենը հանրությանը զբաղեցնող թեմաներ են. Գևորգյան ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ «Որքան նուրբ ես»․ Քրիստինե Պեպելյանի նոր լուսանկարը Զինվորներին Գորիս են տեղափոխում ոչ թե Երասխով, այլ Վեդիով. ահազանգ Հայաստանում բենզինի գները կրկին բարձրացան, այս անգամ 10 դրամով Ժողովրդի սարսափած ընտրյալները. Ավետիք Իշխանյան Նոր մանրամասներ՝ հայտնի գործարարի Range Rover-ի ուղղությամբ արձակված կրակոցներից Արագածոտնում ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը. կա 4 վիրավոր Հունաստանի ԱԳՆ-ն հերքել է Թուրքիայի պնդումները սահմանի հունական կողմից կրակոցների մասին Շվեդիայի Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է երկրի դեսպանի այցը Ադրբեջանի կողմից գրավված Շուշի քաղաք Անձրև, ամպրոպ, կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Այս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՕգոստոսի 2-ին պաշտոնապես կստանձնեմ 8-րդ գումարման ԱԺ պատգամավորի պարտականությունները. Զարուհի Բաթոյան Հակամարտությունից տուժած բնակչությանն օգնությունը Շվեյցարիայի մարդասիրական սկզբունքների առհավատչյան է. Փաշինյանը՝ Պարմելինին ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել «Ռենջ Ռովեռ Սպորտ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ արձակված կրակոցներիցԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերված տղամարդը 32 տարեկան էրԴու մի ուրիշ բալիկ ես․ Լիլիթ Մուրադյանի հուզիչ շնորհավորանքը որդունԱյս պահին Գեղամասար համայնքում սահմանային վիճակը հանգիստ է․ 24 News․am Պատերազմից հետո Թաղավարդը վերականգնվում է Շվեյցարիայի մեծաթիվ հայ համայնքը նպաստում է 2 երկրների ու ժողովուրդների մերձեցմանը․ Արմեն Սարգսյան Ստամբուլում վառվում է Ռուսաստանի հյուպատոսության շենքըԹուրքիայի հանգստավայրերում խոշոր հրդեհներ են․ զբոսաշրջիկները խուճապահար են (տեսանյութ)Տավուշում УАЗ-ը գլորվել է ձորը. 31-ամյա վարորդը տեղում մահացել է Սոֆի Մխեյանի հանգիստը՝ ԹունիսումՈղբերգական դեպք Երևանում. մոտ 30 տարեկան տղամարդը Դավթաշենի կամրջից իրեն ցած է նետել Տոկիո-2020. Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը չհաղթեց ՕԽ քառորդ եզրափակիչում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել Այդ ի՞նչ են սրանք պատրաստվում անել, որ դրա համար իրենց պետք է ազգովի հայհոյեն. Ղազինյան Այս խորհրդարանի մեծամասնության լեգիտիմությունը կասկածելի (գուցեև թուրքական) ծագում ունի․ Զաքարյան Գեղարքունիքում հիվանդին տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել․ կա մեկ զոհ Հարթաշեն բնակավայրում խոշոր հրդեհ է բռնկվելԾաղկաձորում 28-ամյա տղամարդը կվադրոցիկլով բախվել է ռեստորանային համալիրի պատին. ժամեր անց նա հիվանդանոցում մահացել է ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 229 նոր դեպքԵրևանում հայտնաբերվել է հայտնի գործարարներից մեկին պատկանող Range Rover-ը, որի վրա կան կրակոցի հետքերԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Բրյուսելում սահմանային իրավիճակի հետ կապված աշխատանք է տարվել․ Զոհրաբյան Աստղագուշակ՝ օգոստոսի 1-ի համարՕգոստոսի 1․ Օրվա խորհուրդՆրանք, ովքեր հավին մի բուռ կորեկ քցած չկան, ինձ մարդասիրության դասեր են տալիս․ Սոֆյա Հովսեփյան Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ շրջաններումԵվս մեկ անգամ ներողություն եմ խնդրում իմ բացթողումների և թերացումների համար․ Տաթևիկ Հայրապետյան Լուկաշենկոն ներկա է գտնվել ավագ թոռնուհու հարսանիքին (լուսանկար)
Ամենադիտված