«Մանչեսթեր Յունայթեդը» չի վաճառվի․ The Guardian
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր ամերիկացի գործարար Գլեյզերի ընտանիքը մտադիր չէ վաճառել թիմը՝ չնայած երկրպագուների բողոքներին, հայտնում է The Guardian-ը: Ի հակադրություն դրա` Գլեյզերների ընտանիքը ցանկանում է «Յունայթեդի» արժեքը հասցնել 10 միլիարդ դոլարի։ Մանչեսթերյան ակումբը այժմ գնահատվում է 3,05 մլրդ ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդը» 12 ակումբներից մեկն էր, որը հայտարարեց Եվրոպական Սուպեր լիգայի ստեղծման մասին, բայց այնուհետև հայտարարեց նախագծից դուրս գալու մասին: Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների բողոքները Գլեյզերների դեմ սաստկացան: Կիրակի օրը «Յունայթեդի» երկրպագուները ներխուժեցին «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտ՝ Անգլիայի առաջնության «Լիվերպուլի» դեմ խաղի նախօրեին: Երկրպագուների մի մասը արգելափակեց հյուրանոցի մուտքը, որտեղ գտնվում էին «Յունայթեդի» խաղացողները «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ: Արդյունքում՝ թիմերի հանդիպումը հետաձգվեց, և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնեց, որ ոստիկանության հետ միասին՝ նա կպատժի մարզադաշտ մտած երկրպագուներին: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան և Պրեմիեր լիգան հայտնեցին, որ հետաքննում են երկրպագուների «վատ վարքը»: