Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում (լուսանկար) Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը Մենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կրճատման մասին փոփոխությանը Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը Ադրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ. ՄԻՊ Ողբերգական դեպք Արարատի մարզում. ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի օդային գծերի էլեկտրամանտյորի դին տեղափոխվել է հիվանդանոց ՀՀ կառավարությունը մտադիր է ձեռք բերել Pfizer/BioNTech և Sinopharm պատվաստանյութերը Նիկոլ Փաշինյանը այլևս չի՞ վստահում Վահան Քերոբյանին Գումարտակը հակառակորդին կորուստներ պատճառելով հետ է շպրտել․ բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (տեսանյութ) 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպանին

Արտաքին Քաղաքական

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Շնորհավորելով դիվանագետին առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրները սերտորեն համագործակցում են և՛ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափերով, բայց, այդուհանդերձ, առևտրաշրջանառության ծավալը չի համապատասխանում առկա ներուժին: «Պետք է մեծ ուշադրություն դարձնել տնտեսական գործընկերության խորացմանը, քանի որ այն համագործակցության զարգացման կարևորագույն ցուցիչներից է», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղազախստանում կենսունակ հայ համայնք կա, և Հայաստանը երախտապարտ է Ղազախստանին՝ համայնքի գործունեության պայմանների ու հնարավորությունների համար:

Դեսպանը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի, առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և վարչապետ Ասկար Մամինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել, որ պատրաստ է գործադրել առավելագույն ջանքերը՝ զարգացնելու հայ-ղազախստանյան քաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար գործընկերությունը: Բոլատ Իմանբաևը համակարծիք է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որ տնտեսական ոլորտում առկա ներուժը լիարժեք չի իրացվում, և ինքն ակտիվ աշխատելու է ինչպես տնտեսական, այնպես էլ փոխշահավետ մյուս ուղղություններով: Դեսպանը բարձր է գնահատել հայ համայնքի դերը իր երկրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում՝ տեղեկացնելով, որ խորհրդարանական վերջին ընտրություններում Ղազախստանի խորհրդարան հայազգի պատգամավոր է ընտրվել:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ղազախստանյան հարաբերությունների օրակարգի և այն հարստացնելու ուղղությամբ անելիքների շուրջ:

Առևտրատնտեսական կապերի ակտիվացման, ներդրումների ներգրավման համատեքստում կարևորվել է տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել այս տարվա ընթացքում: Նշելով, որ տպավորված է 2021թ. Ալմաթիում կայացած թվային ֆորումով և այս բնագավառում ղազախստանյան փորձով՝ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրական է համարել երկու երկրների ՏՏ համայնքների միջև գործակցությունը: Դեսպան Իմանբաևը նշել է, որ Ղազախստանում կառուցվածքային և ռազմավարական շարունակական բարեփոխումներ են իրականացվում, և այս համատեքստում կարևորում են Հայաստանի հետ փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով հարկային վարչարարության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում ռեֆորմների հաջողվածությունը:

Վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, հումանիտար խնդիրներին և նշել, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը և դրանով իսկ խաթարել կայունությունը տարածաշրջանում: Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, Ադրբեջանի կողմից հայկական պաշտամունքի վայրերի և հուշարձանների ոչնչացման քաղաքականության վրա՝ ընդգծելով, որ միջազգային առաջադեմ հանրությունը պետք է ջանքեր գործադրի վանդալիզմի այդ դրսևորումները կանխարգելելու համար:

Վարչապետի պաշտոնակատարը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ղազախստանի նախագահին, առաջին նախագահին, վարչապետին և արդյունավետ աշխատանք մաղթել նորանշանակ դեսպանին:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչն է տղամարդուն ամենից շատ գրգռում անկողնում Արտակարգ դեպք Երևանում. կանչով դեպքի վայր մեկնած հրշեջ ավտոմեքենան մասամբ հայտնվել է փոսում՝ կիսակողաշրջված վիճակումՄահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում (լուսանկար) ՀՀ ԱԳՆ դիվանագետներ, դուք ինքներդ ձեզ բան չունե՞ք ասելու․ Թևան Պողոսյան Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է ՀՀ սահմանը Ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը զոհվել է հակահարձակման ժամանակՄենք կոնվենցիոնալ պատերազմում չենք կարող թուրքին հաղթել, բայց պատերազմի այլ ֆորմատներ կան. Արծրուն ՀովհաննիսյանԱլիևն ու Ադրբեջանի հասարակությունն իրենց լիարժեք հաղթանակած չեն զգում. Արծրուն Հովհաննիսյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության կրճատման մասին փոփոխությանը Վթարի է ենթարկվել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Այդոևի մայրը Թուրքերը հիմա տեսնում են, որ արագ ուժեղանում ենք, ու դրա համար էլ պատերազմ են սկսում. Վահան ՔերոբյանԱդրբեջանական զինծառայողները կիրառել են տարբեր տրամաչափի զինատեսակներ, այդ թվում՝ ականանետներ, դիպուկահար հրացաններ, գնդացիրներ. ՄԻՊՄի տհաճ, բայց պարզ ճշմարտություն էլ ասեմ. ադրբեջանագետ Ողբերգական դեպք Արարատի մարզում. ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի օդային գծերի էլեկտրամանտյորի դին տեղափոխվել է հիվանդանոցԱդրբեջանի ԱԳ նախարարը և Ֆիլիպ Ռիկերը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը ՀՀ կառավարությունը մտադիր է ձեռք բերել Pfizer/BioNTech և Sinopharm պատվաստանյութերըԱդրբեջանական իշխանությունները պատասխանատվություն են կրում 3 զոհված զինծառայողներին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար. ՄԻՊ Ալենի ձեռքի բիոնիկ պրոթեզը ևս պատրաստ է (տեսանյութ) Մարիամ Մելիքյանի ջերմ լուսանկարները` դստեր հետՆիկոլ Փաշինյանը այլևս չի՞ վստահում Վահան ՔերոբյանինԳումարտակը հակառակորդին կորուստներ պատճառելով հետ է շպրտել․ բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից (տեսանյութ) Գեղարքունիքում հետ գրավված դիրքում հայ զինվորին գտել են նռնակը ձեռքին՝ պատրաստ պայթեցնելու այն. «Փաստինֆո» «Հիշողություններով ենք ապրում». «Թևանիկ» ֆիլմի հատուկ ցուցադրությունը` գլխավոր հերոսի` Հովհաննես Խոդերյանի հիշատակին Արքայադուստր Դիանայի հարսանեկան կոշիկների վրա հայտնաբերվել է գաղտնի հաղորդագրությունԸնտրողներն արդեն հասկանում են, որ սխալ են արել՝ ձայն տալով պարտության ճարտարապետ Նիկոլին. Գեղամ Նազարյան ՃՏՊ` Ստեփանակերտում. կա վիրավորԱդրբեջանի և Հայաստանի սահմանին աճող լարվածությունը անհանգստացնում է ՄԱԿ-ինԱնթալիայի խոշոր հրդեհի մարմանը մասնակցում է շուրջ 1000 հրշեջ, տուժել է 53 մարդ (տեսանյութ) Սա այն մարտական դիրքն է, որը հայերը հետ են վերցրել ադրբեջանցիներից. բացառիկ լուսանկարներ. Sputnik ԱրմենիաԲայդենը հանդիպել է Տիխանովսկայայի հետՇենթոփը հերքել է Ադրբեջանի հետ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունները «Իմ քայլը» նորընտիր խմբակցության նիստ է հրավիրել. ինչ են քննարկում Փաշինյանին տրված ժամանակը սպառվե՞լ է. ինչ փաստաթուղթ են պատրաստվում ստորագրել կողմերըՍերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Արարատ Միրզոյանն Ինեսսա Միրզոյանին շնորհել է ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան Արարատ Միրզոյանի վերջին որոշումները. մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքիցՀուլիսի 28-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է. ՀՀ ՊՆՎահան Կոստանյանն ազատվեց պաշտոնից Արարատ Միրզոյանն արձակուրդ է մեկնում Ազգային ժողովում դրամական պարգևներ են բաժանել «Սիրո մեջ միշտ էլ մի փոքր խենթություն կա». Տաթևիկ Ադումյանի շքեղ կերպարը Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի Վերացվել են ներմուծման սահմանափակումները Ռուսաստանի Դաշնությունից. ՍԱՏՄ Երևանի բնակիչը, տիրապետելով Իջևանի բնակչի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկատվությանը, վերջինիցս պահանջել է խոշոր չափերի գումարԼիտվան AstraZeneca-ի 27,5 հազար դեղաչափ պատվաստանյութ կուղարկի Հայաստան Չեմ կարծում, որ Ադրբեջանի նպատակը սահմանամերձ գյուղերը գրավելն է. եթե նպատակը գյուղերը գրավելը լիներ, ավելի լայնամասշտաբ պատերազմ կսկսեին. Գեղամասարի համայնքապետի տեղակալ Ոստիկանությունը և ԲԸՏՄ-ն Երևանում 14 բեռնատարի վարորդի են տուգանել (տեսանյութ) Nissan-ը բախվել է Opel Zafira-ին, այնուհետև գազատար խողովակին. տուժածների մեջ կան երեխաներ Անթալիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից. News.am
Ամենադիտված