Ադրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերու. «Սպուտնիկ Ադրբեջան»
ՀասարակությունԱդրբեջանն ազատ է արձակել երեք հայ ռազմագերու: Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Ադրբեջանը»:
Խոսքը` Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի մասին է:
Ըստ կայքի` նրանք առաջիկա ժամերին ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ կտեղափոխվեն Երևան:
Պաշտոնական Բաքուն դեռ չի հաստատել տեղեկությունը: