Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն․ պատգամավորը՝ քիչ առաջ Երևան ժամանած գերիների մասին
BlogosphereԳերեվարված երեք մեր հայրենակիցն արդեն Երևանում է։ Ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց, ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ազգային անվտանգության ծառայության ջանքերով նրանք վերադարձվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
«Այս պահին նրանք անցնում են բժշկական փորձաքննություն, հասցրել են կապվել և խոսել հարազատների հետ։ Մեկը Շիրակի մարզից Սամվելն Շ․-ն է։
Բարի և շուտափույթ վերադարձ մաղթենք նաև մեր մյուս տղաներին»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բաքվից Երևան է տեղափոխվել 3 հայ ռազմագերի: Նրանց տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանի «Էրեբունի» օդանավակայանում: