Գերիների վերադարձման գործում պետք է ընդգծել ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերը. պատգամավոր
BlogosphereՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Գերիների վերադարձման գործում պետք է ընդգծել ռուսական կողմի ջանքերը, ինչպես նաև մյուս համանախագահների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից ձեռնարկվող քայլերը։
Պակաս կարևոր չեն նաև միջազգային տարբեր կառույցների ու կազմակերպությունների կողմից աճող ճնշումները։
Ադրբեջանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ չեն կարող խուսափել իրենց ստանձնած պարտավարությունների լիարժեք իրականացումից, և այս հարցում պետք է առավել ակտիվացնենք Բաքվի նկատմամբ միջազգային ճնշումների մեծացմանն ուղղված մեր ջանքերը։
Հուսանք առաջիկայում կվերադարձվեն նաև մեր մյուս հայրենակիցները և այս հարցը մեկընդմիշտ կփակվի»։