«Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանը միանում է «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը
VideoԱզգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած Աննա Գրիգորյանը սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Վերածնվող Հայաստան» կուսակցության ցուցակով:
Այս մասին պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ես կարծում եմ, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ունի սատարում Սյունիքում, բայց իր գործունեությունը միայն Սյունիքով չի սահմանափակելու: Ես այս կուսակցության մաս եմ կազմելու և այդ կերպ եմ շարունակելու իմ քաղաքական ուղին»,- ասաց Գրիգորյանը: