Հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ. Անդրանիկ Քոչարյանը փակագծեր չբացեց
ՔաղաքականԺամով եւ րոպեով նշված է այդ դրվագը, աակայն այդ մասին հայտարարել դեռ չենք կարող, քանի դեռ պարզ չէ` զեկույցի ո՞ր մասն է համարվում գաղտնի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը պատասխանելով այն հարցին՝ արդյոք պարզե՞լ են` հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել Ապրիլյանի ժամանակ։
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելուն, քննիչ հանձնաժողով ստեղծելուն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Եթե անհրաժեշտություն լինի իշխանությունները կուսումնասիրեն նաեւ 44-օրյա պատերազմը։ Ցանկացած իշխանություն դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ»։