«Տարբեր առաջարկներ ունեմ». Սոֆյա Հովսեփյանը՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու մասին
ՔաղաքականԱռաջիկա ընտրություններին մասնակցելու մասով մինչ այս պահը հետաքրքրվածություն չունեմ: Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
«Ունեմ առաջարկներ, չեմ քննարկել կոնկրետ, հակված եմ չմասնակցելու ընտրություններին»,-ասաց նա:
Թե որ ուժերից են եղել առաջարկները, Հովսեփյանը չասաց:
Հարցին, թե առաջարկ եղել է նախկին իշխանությունների կողմի՞ց, նա արձագանքեց. «Նախկին, արտախորհրդարանական նաեւ խորհրդարանական տարբեր կուսակցություններից»:
Սոֆյա Հովսեփյանը բացառեց գործող իշխանությունների հետ ընտրություններին մասնակցելը՝ նշելով՝ եթե այդպես լիներ, դուրս չէր գա խմբակցությունից: