«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «ՊՍԺ»-ին՝ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից
ՍպորտԵրեքշաբթի օրը «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց մրցակցին՝ «ՊՍԺ»֊ին Ռիադ Մարեսի դուբլի շնորհիվ (11-րդ և 63-րդ րոպեներին): 69-րդ րոպեին Անխել Դի Մարիային հեռացնելուց հետո հյուրերը հանդիպումն ավարտեցին փոքր թիմով: Անգլիայի ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ ապացուցելով, որ ավելի ուժեղ է, դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ և երկրորդ անգամ Եվրագավաթի վճռորոշ հանդիպման ուղեգիր ստացավ։ «Մանչեսթերի» մրցակիցը կորոշվի չորեքշաբթի օրը, երբ Լոնդոնի «Չելսին» կընդունի «Ռեալ Մադրիդին»։ Առաջին հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: