Թուրքիայում ձերբակալվել են զբոսանավի վրա մերկ լուսանկարներ անող ուկրաինացի կանայք (տեսանյութ)
ВидеоԹուրքիայում «անպարկեշտ պահվածքի համար» ձերբակալվել են ուկրաինացի կանայք, գրում է REN TV- ն՝ հղում անելով տեղական լրատվական պորտալներին: Աղջիկներից մեկի խոսքով՝ նա և իր ընկերները նավարկել են Մուղլա նահանգի Գոչեկ քաղաքի ափի մոտ գտնվող զբոսանավով: Զբոսաշրջիկները որոշել են մերկ ֆոտոսեսիա կազմակերպել: Դա բուռն արձագանք է առաջացրել Թուրքիայում: Դեպքի պատճառով՝ զբոսաշրջիկները ոստիկանություն են կանչվել:
Ուկրաինացի կինը հիշել է Դուբայում տեղի ունեցած ևս մեկ նման դեպքի մասին, երբ մերկ երիտասարդ կանայք լուսանկարվում էին Դուբայի Մարինա հանգստյան գոտու երկնաքերի պատշգամբում: Արդյունքում՝ ֆոտոսեսիայի մասնակիցները արտաքսվեցին Դուբայից: «Ինչպես արդեն հասկացաք, մահմեդական երկրներում ավելի լավ է մերկ լուսանկարներ չանել: Բայց դա հասկանալու համար հարկավոր է թույլ տալ ինքներդ ձեզ սխալվել: Կամ արեք դա հնարավորինս զուսպ»,֊ասել է գորխակալության ուկրաինուհի զրուցակիցը։