Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնելու մասին Սյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան Շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել «Հին Քանաքեռ» գերեզմանատանը քանդել են 20-րդ դարասկզբի շիրմաքարերը և իրականացրել նոր հուղարկավորություն ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Գերմանիայում հայտարարել են, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ Չի կարելի Թուրքիային մեղադրել Ուկրաինային «Բայրաքթար» մատակարարելու մեջ. Հուլուսի Աքար Ադրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունը Հայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներ 

Իրավունք չունենք հերոսապատումը վերածելու ողբերգության. ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում բացվեց լրագրող ազատամարտիկների լսարան (տեսանյութ)

Հասարակություն

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում այսօր՝ ապրիլի 5-ին, բացվեց լրագրող ազատամարտիկների լսարան։ 1993 թվականին զոհված Նորայր Մարությանի լուսանկարի կողքին ավելացան ևս 3-ը՝ Արցախյան վերջին պատերազմում անմահացած Վաչագան Մանուկյանի, Աշոտ Խաչատրյանի և Սլավա Բադալյանի:

Ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ 2006 թվականին, երբ բացեցին Նորայր Մարությանի անվան լսարանը, վստահ էին՝ նա լինելու է միակը, ում լուսանկարի կողքին այլ տղաների նկարներ այլևս չեն լինի, բայցև, Նորայրը օրինակ պիտի լինի բոլորի համար:

«Անցել է 15 տարի ու Նորայրի նկարի կողքին ևս 3 նկար է ավելացել: Երբ լսարանը կահավորելու, անվանակոչելու խնդրի առաջ էի կանգնած՝ մտածում էի՝ թողնել Նորայրի լսարանն առանձին և տղաների համար մեկ այլ լսարան բացել, սակայն որոշեցի, որ բոլորը մեկ տեղում պիտի լինեն: Նորայրի մայրն էլ համաձայնություն տվեց որոշմանս»,- բացման խոսքում ասաց Մարտիրոսյանը:

Աշոտ Խաչատրյանն ընդունվել էր համալսարան ու զորակոչվել բանակ, Վաչագան Մանուկյանն այս տարի կավարտեր մագիստրատուրան, իսկ Սլավա Բադալյանը գերազանցությամբ էր ավարտել ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

«Վաչագան Մանուկյանը բացառիկ անհատականություն էր, ով մագիստրատուրան ավարտելուց հետո պիտի ընդունվեր ասպիրանտուրա և ստանձներ համալսարանում սերունդ կրթելու դժվար պարտականությունը: Սլավա Բադալյանի՝ համալսարան մտնելու առաջին իսկ օրից  դասախոսների և ուսանողների համար ակնհայտ էր, որ նա բացառիկ է, մաքրամաքուր, աստվածատուր ձիրք ու շնորհ ունի: Այդքան երիտասարդ, բայց դեմք ու դիմագիծ ունեցող: Աշոտ Խաչատրյանը ոչ մի օր չի սովորել համալսարանում, բայց պիտի նրանց կողքին լինի»,- ընդգծեց ֆակուլտետի դեկանը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը, Սլավա Բադալյանի քույրը՝ Վիկտորյա Բադալյանը, Աշոտ Խաչատրյանի մայրը՝ Անժելա Խաչատրյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը:

Լսարանի բացման նախաձեռնությունը հերոսների ընկերներ Էդգար Ղուշչյանինն ու Դավիթ Մարտիրոսյանինն է: Լսարանի վերանորոգումն իրականացրել են Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ու կինը՝ Էլիզաբեթ Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արփինե Հակոբյան

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կինը սովամահ է արել հաշմանդամ դստերըԻմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի. Սրբուհի Գրիգորյան Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափի հանդիպում անցկացնելու մասինՀայտնի է դարձել երկու րոպեում քնելու միջոցի մասինՍյունիքի մարզպետը դպրոցի տնօրենի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան Շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվելՀամավարակի ազդեցությամբ կրթական աղքատությունը կամ թերուսությունը դարձել է աշխարհում անհավասարության ցուցանիշ․ փոխնախարար Բրիթնի Սփիրսը զարմացրել է մազերի նոր գույնով (լուսանկար) «Հին Քանաքեռ» գերեզմանատանը քանդել են 20-րդ դարասկզբի շիրմաքարերը և իրականացրել նոր հուղարկավորությունՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Գերմանիայում հայտարարել են, որ Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ«Քնելու ժամանակն է»․ Արփի Գաբրիելյանը որդու հետ լուսանկար է հրապարակել Սեքսապաթոլոգն ամուսնությունը փրկելու միջոցներ է նշելՉի կարելի Թուրքիային մեղադրել Ուկրաինային «Բայրաքթար» մատակարարելու մեջ. Հուլուսի ԱքարԱդրբեջանի դեսպանն ու Իրանի պաշտպանության նախարարը քննարկել են ռազմական համագործակցությունըՀայաստանի 11 ակումբ կստանա ՈւԵՖԱ-ի համերաշխության գումարներ Երևանում տղամարդն անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է իրեն ցած նետել Սուրեն Պապիկյանի ու Արմինե Մուրադյանի հարսանեկան լուսանկարներըԻնչպես ձեռքերի միջոցով որոշել, թե ինչպիսին է տղամարդն անկողնում «Ե՛տ կանգնեք այդ որոշումից»․ Ավետիք Իշխանյան Ադրբեջանում հերթական զինծառայողն է մահացել «ոչ մարտական ​​պայմաններում»Ֆրանսիացի լրագրողը ցույց է տվել, թե ինչպես է ՆԱՏՕ-ն Բալթյան երկրներում նախապատրաստվում Ռուսաստանի հետ պատերազմինՎարչապետ Փաշինյանը մոռացե՞լ է ընդդիմադիր Փաշինյանի աղմկահարույց ելույթը (տեսանյութ)Բրիտանիան Ուկրաինային և Լեհաստանին առաջարկել է եռակի դաշինք կազմելՀարսնացուն հարսանիքի նախօրեին լքել է փեսային ու մի քանի ժամից գտել մեկ ուրիշինՍևանի ՀՀԿ-ական քաղաքապետն արդարացնում է ՔՊ-ի «հույսերը»Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը Վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցները գրում էին հնարավոր «մեծ պատերազմի» մասին. Արտակ Զաքարյան Սուրեն Պապիկյանի և նրա կնոջ հարսանեկան պարը` երգիչ Հայկոյի երգի ներքո (տեսանյութ)Պետդեպարտամենտը մեկնաբանել է Ուկրաինայից դիվանագետների տարհանման մասին տեղեկությունըԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Lexus-ը բախվել է երկաթյա խողովակներին. կա վիրավորՏեր Սահակ քահանա Սահակյանն ազատվել է Արագածոտնի թեմի հոգևոր պարտականություններից Վարչապետը խորհրդակցություն է անցկացնում Կառավարությունում, նա դեռ չի ժամանել Պապիկյանի հարսանիքին. ՀԺ Աստղագուշակը նշել է մոտալուտ մահվան մասին վկայող նշանները, որոնք չի կարելի անտեսելՌուս կինն իր բնակարանում 120 շուն է պահումՎերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 բեռնատար ավտոմեքենա Նոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Գեղեցկություն»․ Էլեն Ասատրյանի լողափնյա կերպարը Կինը բացել է իր էլփոստում սպամով թղթապանակը և հանկարծակի հարստացելՄահացել է Ելցինի անձնական լուսանկարիչըՂազախստանցի բոդիբիլդերը մսի շնորհիվ սկսել է օրական հինգ անգամ սեքսով զբաղվել Բազմաթիվ ծաղիկներ եւ ծաղկեպսակներ Սողոմոն Թեհլերյանի արձանի մոտ. ակցիա Մարալիկում Պեկինը Մոսկվային խնդրել է հետաձգել «ներխուժումն» ՈւկրաինաՏԸՀ-ն որոշել է անփոփոխ թողնել Ամասիայում համայնքի ղեկավարի ընտրությունների արդյունքները ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն «թունավոր» արշավ են սկսել Մոսկվայի դեմ. ՌԴ ԱԳՆՍերգեյ Ներսեսյանն ազատվել է Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից «Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարները«Մի վազիր երջանկության հետեւից. այն միշտ գտնվում է քո ներսում»․ Լիլիթ Կարապետյան Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետ
Ամենադիտված