ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ ձերբակալվածների ազատ արձակումը. ԱՄՆ պետքարտուղար
ИностранныйԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից երեք հայ կալանավորվածների ազատ արձակումը: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք երկու կողմին էլ կոչ ենք անում ամբողջապես և արագ կերպով ավարտել բոլոր ձերբակալվածների, ռազմագերիների և աճյունների փոխանակման գործընթացը և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ ապահովելով ձերբակալվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը»,- գրել է Բլինկենը: