Տեր-Պետրոսյանը որոշել է ավազակապետական հեղափոխություն անել. 2 տերմին էլ կա՝ չեմ ասում. Փաշինյան
Պարոն Տեր-Պետրոսյանը որոշել է փորձել ավազակապետական հեղափոխություն անել, մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի հայտարարությունը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Փաստորեն, միակ բանը, որ քաղաքական գործունեության ընթացքում Տեր-Պետրոսյանին նախկինում մեծ ճշգրտությամբ հաջողվել է, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին իշխանության բերելն ու իշխանության պահելն է, որը խափանվել է», - նշեց Փաշինյանը:
Նա հավատացրեց, որ ավազակապետական հեղափոխությունը չի ստացվելու: