Մայիսի 6-ից սկսում է գործել 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր ավտոբուսներով․ Երևանի քաղաքապետարան
SocietyՏասներեք նոր կոմպակտ ավտոբուսներով մայիսի 6-ից սկսում է գործել Երևանի ավտոբուսային 74 համարի երթուղին՝ արդեն չորրորդը նոր շարժակազմով։
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս երթուղուց հետո նոր ավտոբուսներով նախատեսվում է շահագործել 47 համար երթուղին՝ Նուբարաշեն վարչական շրջանից մինչև Եռաբլուր զինվորական պանթեոն։ Դրանից հետո էլ նախատեսվում է շահագործել 24 համարի երթուղին, որը Նորագյուղը կապելու է Արաբկիր վարչական շրջանի հետ։
Ըստ աղբյուրի՝ 74 համարի երթուղին անցնելու է Դավթաշենի 4-րդ թաղամասից՝ Հալաբյան փողոցով, Արշակունյաց պողոտայով, վերջնակետը՝ Էրեբունու զանգվածում։ Երթուղին կաշխատի առավոտյան 07.30-ից մինչև 23.00։ »,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե չունեք 100 դրամանոց, վարորդը սկզբնական շրջանում կարող է մանրել, բայց խիստ ցանկալի է ունենալ 100-դրամանոցը։ Շուտով կունենանք նաև էլեկտրոնային վճարման համակարգ:
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին»,- հիշեցնում են Երևանի քաղաքապետարանից։