«Առաջին նախագահը երևի ուզում է գալ այն ելման կետին, երբ իրեն այդ երկուսը՝ Քոչարյանն ու Սարգսյանն իշխանությունից հեռացրին, և հիմա նա երևի ուզում է վրեժ լուծել նրանցից»,- Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահի՝ այսօր տարածած հայտարարությանը:
Քոչարյանը նշել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի քայլերում ինքը պետական շահ չի տեսնում, ըստ նրա՝ կա միտում խաղաքարտերը խառնելու:
«Ափսոսում եմ, որ նման հայտարարությամբ է հանդես եկել առաջին նախագահը: Սա արդեն 3-րդ հայտարարությունն է մեկ ամսվա մեջ, որը մեզ ոչ մի տեղ չի տանում, անդհակառակը՝ ավելի է խորացնում ճգնաժամը»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը: