Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 425 նոր դեպք, 17 մարդ մահացել է
ОбществоՄայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 218325 դեպք, որոնցից 202273 -ն առողջացած, 4192-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1032 է: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10828 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1004873 թեստավորում: Երեկ կատարվել է 3964 թեստավորում։
Այսպիսով` մայիսի 6-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 425 նոր դեպք, 14 մարդ մահացել է։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։