Արա Աբրահամյանի ծանոթությունը Բրազիլիայի հայ համայնքի հետ
ОбществоԱռաջին ծանոթությունս Բրազիլիայի հայ համայնքի հետ տեղի ունեցավ 2004թ.նոյեմբերի 17-ին։ Շատ ջերմ ընդունելության արժանացանք Սան Պաուլոյում, որտեղ էլ ձևավորվեց ամենամեծ և ազդեցիկ հայկական համայնքը։
Առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում մեր այցը հայկական կիրակնօրյա դպրոց, որի սաները հայ մեծագույն բանաստեղծների բանաստեղծություններ էին կարդում և մեզ համար հայերենով հայրենասիրական երգեր երգում: Շատ հաճելի և հուզիչ էր հայրենիքից հեռու ապրող երեխաների շուրթերից լսել մաքուր հայերեն խոսք:
Իմ ելույթներում բազմիցս ասել եմ, որ հատուկ նշանակություն եմ տալիս մատաղ սերնդի ուսուցման և հայրենասիրական դաստիարակության հարցերին։ Մենք պետք է մեր երեխաներին ճիշտ ուղու վրա դնենք, նրանց մեջ սերմանենք հայրենիքի հանդեպ սերն ու հավատն առ Աստված։
Շփվելով համայնքի ներկայացուցիչների հետ՝ խոստացել եմ աջակցել Բրազիլիայի հայկական դպրոցներին։
Ավելի ուշ՝ իմ նախաձեռնած «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացումը՝ համազգային հոգատարություն» համազգային ծրագրի շրջանակներում Սան Պաուլուի և Բուենոս Այրեսի հայկական կրթական հաստատություններում ստեղծվել են համակարգչային կենտրոններ: