«Չելսին» հաղթեց «Ռեալին»՝ դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ
SportԼոնդոնի «Չելսին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում հաղթեց «Ռեալին» ու դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ:
Մադրիդում թիմերի առաջին խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1: 1: Չորեքշաբթի օրը Լոնդոնում կայացած պատասխան խաղն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ «Չելսիի»: Գոլերը խփեցին Տիմո Վերները (28-րդ րոպեին) և Մեյսոն Մաունթը (85֊րդ րոպեին):
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Չելսին» մայիսի 29-ին Ստամբուլում կհանդիպի անգլիական մեկ այլ ակումբի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ռուս գործարար Ռոման Աբրամովիչին պատկանող «Չելսին» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճեց 2012-ին: «Մանչեսթեր Սիթին» առաջին անգամ կխաղա մրցաշարի եզրափակչում: