«Ռեալը» աճուրդի է հանել Ազարին աննկարագրելի մեծ գումարով
ՍպորտՄադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարող է հեռանալ ակումբից հաջորդ ամառ, հաղորդում է El Chiringuito TV-ն:
Աղբյուրի համաձայն՝ արքայական ակումբը 30-ամյա Ազարին տեղափոխել է տրանսֆերի ժամանակ: Մադրիդի «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի համար բելգիացին այլևս անձեռնմխելի ֆուտբոլիստ էր: Կիսապաշտպանի վաճառքը ակումբին կօգնի միջոցներ հայթայթել «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեին գնելու համար:
Չորեքշաբթի օրը Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում զիջեց «Չելսիին» և չկարողացավ դուրս գալ մրցաշարի եզրափակիչ: Խաղից հետո Ազարը, ժպիտը դեմքին, զրուցեց իր նախկին խաղընկերների հետ, ինչը սոցիալական ցանցերում առաջացրեց Մադրիդի «Ռեալի» երկրպագուների զայրույթը: Բելգիացին մադրիդյան ակումբին է միացել «Չելսիից»՝ 2019 թվականի ամռանը: Transfermarkt պորտալի փոխանցմամբ՝ Ազարի տրանսֆերը կազմել է 115 միլիոն եվրո: Այս մրցաշրջանում Ազարը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 17 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել է երեք գոլի հեղինակ: