Ավելի քան 20 միլիոն մարդ ամբողջ աշխարհում պատվաստվել է Sputnik V պատվաստանյութով
LeisureԱմբողջ աշխարհում ավելի քան 20 միլիոն մարդ պատվաստվել է Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչով, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: «Ավելի քան 20 միլիոն մարդու, այս պահի դրությամբ, ներարկվել է Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Միևնույն ժամանակ, դեռևս չեն եղել թրոմբոզի դեպքեր», - ասված է զեկույցում:
«Պատվաստանյութի արտադրությունը համապատասխանում է ամենախիստ ստանդարտներին` խիստ ընթացակարգով`մաքրման չորս փուլով», - նշվում է զեկույցում: Ավելի վաղ Ռուսաստանում գրանցվել էր «Sputnik Light» մեկ բաղադրիչով պատվաստանյութը, որի արդյունավետությունը 79,4% էր, ինչը ավելի բարձր է, քան երկու ներարկում պահանջող պատվաստանյութերը: Sputnik Light-ը Sputnik V պատվաստանյութի առաջին բաղադրիչն է: Այն արդյունավետ է կորոնավիրուսի բոլոր նոր շտամների դեմ: Sputnik֊ի միջոցով պատվաստումից հետո ոչ մի լուրջ անբարենպաստ ելք չի գրանցվել: