ԵՊՀ-ն կառավարության որոշումը կվիճարկի դատարանում
ОбществоԵրևանի պետական համալսարանի գիտական խորհուրդն արտահերթ նիստում որոշել է քայլեր ձեռնարկել, դիմել վարչական դատարան՝ կառավարության որոշումը վիճարկելու համար։
Որոշմանը կողմ է քվեարկել 48 անդամ, դեմ՝ 2-ը, ձեռնպահ՝ 8-ը։
Կառավարությունը որոշել և հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը։