Մենք նպատակ ունեինք ԸՕ փոփոխությունների փաթեթը քննարկելու, ընդունելու մինչև ԱԺ-ի արձակումը. Մակունց
PoliticalԱյսօր քննարկում ենք Ընտրական օրենսգրքի վերջին փուլը: Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Նա հիշեցրեց, որ ԸՕ-ի փոփխությունների փաթեթը բաժանել էին երեք մասի և այսօր վերջին փաթեթն է քննարկվում: Նաև նշեց, որ ԸՕ փոփոխությունների փաթեթի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, ԸՕ փոփոխությունը եղել է մեր քաղաքական թիմի հանձնառությունը, մենք նպատակ ունեինք այն քննարկելու, ընդունելու մինչև ԱԺ-ի արձակումը»,-ասաց Մակունցը: