25-ամյա կինը միանգամից 9 երեխա է լույս աշխարհ բերել (լուսանկար)
МирՄալիի բնակչուհի Հալիմա Սիսեն միանգամից ինը երեխա է ունեցել՝ հինգ աղջիկ և չորս տղա: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը:
«Առողջապահության և սոցիալական զարգացման նախարարը ուրախ է տեղեկացնել, որ 2021 թ. մայիսի 4-ին Հ. Սիսեն կեսարյան հատմամբ 9 երեխա ունեցավ` յոթի փոխարեն` ինչպես հայտարարվել էր Մալիում և Մարոկկոյում իրականցված ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքում: Նորածինները (հինգ աղջիկներ և չորս տղաներ) և մայրիկն իրենց լավ են զգում », - ասել են նախարարությունից և հավելել, որ կինը մի քանի շաբաթից կվերադառնա տուն: