Թեհմինա Վարդանյանը վիրահատության է ենթարկվել
BlogosphereԵրևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ շատ սիրելի ընկերներ,
անչափ շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ արձագանքի և հոգատարության համար: Փառք Աստծո արդեն ինձ լավ եմ զգում:
Ավելորդ շահարկումներից խուսափելու համար ուզում եմ տեղեկացնել, որ որևէ պլաստիկական միջամտություն չեմ արել: Երեկ տարել եմ ոտքի երակների վիրահատական միջամտություն, որը խիստ անհրաժեշտություն էր:
Եվս մեկ անգամ շնորհակալ եմ հոգատարության համար: Գրկում եմ բոլորիդ»։